Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ 45 000 դոլարը հավաքվել է
Հավաքվել է վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայում վիրահատելու համար անհրաժեշտ գումարը՝ 45 հազար դոլարը: Գումարը հավաքվել է 8 օրվա ընթացքում՝ 481 անձանց փոխանցումների շնորհիվ:
Ալբերտ Դալլաքյանը 2016թ. հունիսի 24-ին գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում էր ստացել, արտերկրում վիրահատության կարիք ունի: