Ինչ տհաճ անակնկալներ է պատրաստել բնությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա տաք ձմեռը շատ է ուրախացրել քաղաքացիներին. ի վերջո, նրանք ստիպված չեն մեծ գումարներ ծախսել ջեռուցման համար: Սակայն եղանակային այս պայմանները մտահոգություն են առաջացրել հատկապես Արարատյան դաշտավայրի գյուղացիների մոտ. տեղումների բացակայության հետեւանքով ՀՀ-ում ջրամբարները այդպես էլ չեն լցվել, իսկ չլցվելու արդյունքում գյուղացիները ոռոգման սեզոնին կանգնելու են լուրջ խնդրի առաջ, եւ չի բացառվում` երաշտ լինի:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իսկապես մտահոգություն կա ոռոգման ջրի մասով: «Բայց այս պահի դրությամբ վաղ է խոսելը, որովհետեւ դիմացը բավականին ժամանակ կա: Այսինքն` հանրապետությունում մի քանի օր անընդմեջ տեղումների դեպքում արդեն այս հարցը դուրս կգա օրակարգից,- նշել է նա՝ հավելելով,- ճիշտ է` մտահոգություն կա, բայց դեռ ժամանակ ունենք, չէ՞ որ բնություն է…»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031