Գագիկ Ծառուկյանը վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի. նա բիզնեսները հանձնում է դուստրերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը կա՛մ վստահելի մարդկանց դեֆիցիտ ունի, կա՛մ որոշել է ժամանակից շուտ սերնդափոխոթյուն իրականացնել՝ իր բիզնեսի կառավարումը հանձնելով զավակներին։

Նրա դուստրերից մեկը «Մուլտի ուելնես» սպորտային համալիրի տնօրենն է, փոքր դուստրը՝ Անահիտը, շաբաթներ առաջ նշանակվել է «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» նախագահ, որը թափուր էր ԱԺ ընտրությունների պատճառով՝ երբ հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանը գնաց խորհրդարան։

Օրերս էլ նա մյուս դստերը՝ Գայանե Ծառուկյանին է գործուղել «Կենտրոն» հեռուստաընկերություն, որ ստանձնի ՀԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը կամ վերահսկի տնօրենին։ Գայանեն Անդրանիկ Մանուկյանի որդու՝ Դավիթ Մանուկյանի կինն է, նա Երեւանում ունի մանկական հագուստի խանութ «Prince Princess»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031