Արմեն Սարգսյանը աղմկոտ շոուների մեծ սիրահար է. նա երգչուհի Շերին Հայաստան էր բերել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմեն Սարգսյանն աղմկոտ շոուների, փիառի սիրահար է։ Բոլորը հիշում են արքայազն Չարլզի երկօրյա այցը Հայաստան՝ 2013թ․ մայիսի 28-ին, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրի կարգավիճակում:

Նրան Հայաստան «բերող» Սարգսյանը մեծ ծրագիր էր պատրաստվում իրականացնել, որը մնաց թղթի վրա։ Ավելի ճիշտ՝ արդյունքն այն եղավ, որ 3 ամիս անց՝ 2013-ի սեպտեմբերին, նա կրկին նշանակվեց դեսպան Մեծ Բրիտանիայում։ Սակայն քչերն են հիշում, որ նա 1993 թ․ ապրիլի 28-ին Հայաստան էր «բերել» Շերին՝ Շերլին Սարգսյանին, ով ժամանել էր Լոնդոնից իր ազգանվանակցի՝ Արմեն Սարգսյանի հետ, մի քանի օր մնացել «Արմենիա» հյուրանոցում եւ ճաշակել այն օրերի «մութն ու ցուրտը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031