Բաժիններ՝

Ամերիկացի դերասան Պոլ Ռադը տարվա մարդ է ճանաչվել Hasty Pudding Theatricals-ի վարկածով

Ամերիկացի դերասան Պոլ Ռադը տարվա մարդ է ճանաչվել Հարվարդի համալսարանի Hasty Pudding Theatricals թատերական հանրակցության վարկածով: Այդ մասին հայտնել է The Wrap-ը:

«Մեր հանրակցությունը հիացած է կինոյում եւ հեռուստատեսությունում արտիստի՝ բազմաթիվ ձեռքբերումներով: Մեզ հատկապես ցնցեց 1995 թվականից ի վեր նրա չծերանալու կարողությունը: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե նա երբ մեզ կբացահայտի իր երիտասարդության գաղտնիքը: Մենք նաեւ վստահ ենք, որ նա ուրախ տղա է»,-ասված է Hasty Pudding Theatricals-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ռադը տիտղոսն ստացել է այն բանի շնորհիվ, որ նկարահանվել է ինչպես անկախ կինոյում, այնպես էլ բլոքբասթերներում: «Այժմ նա մարմնավորում է Marvel-ի ամենախոշոր (եւ փոքր) գերհերոսներից մեկին»,-հավելել են թատերասերները: Պոլ Ռադը Մրջյուն-մարդուն է մարմնավորել համանուն գերհերոսական մարտաֆիլմերից մեկում եւ նույն այդ դերով հայտնվել է «Առաջին վրիժառուն. դիմակայություն» ժապավենում: Նա նաեւ նկարահանվել է «Գինեգործների կանոնները», «Անհասկացողները», «Սիրում եմ քեզ, լավ տղա», «Փոքրիկ արքայազնը» ֆիլմերում:

Hasty Pudding Theatricals-ն ԱՄՆ-ի ամենահին թատերական կազմակերությունն է: Նախորդ տարիներին «Տարվա մարդ» տիտղոսն ստացել են Ռոբերտ Դաունի-կրտսերը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն, Հարիսոն Ֆորդը, Ջասթին Թիմբեռլեյքը, Ռայան Ռեյնոլդսը եւ Քրիս Փրաթը:

Վերջինս հունվարին ավելի վաղ պատմել է, որ գառնուկ է խփել ու կերել է նրան, որով հարուցել է բուսակերների զայրույթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս