Սամվել Ալեքսանյանը վրեժ է լուծում գեներալ Մանվելից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ գեներալ Մանվել Գրիգորյանի միջեւ «սեւ կատու» է անցել դեռեւս ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ գեներալը ԵԿՄ-ականներին ուղղորդել էր ոչ թե Մալաթիա-Շենգավիթ համայնքներում պատգամավորության թեկնածու Ալեքսանյանի օգտին, այլ Կադաստրի պետ Մարտին Սարգսյանի հովանավորյալ Արայիկ Հովհաննիսյանի։

Ի դեպ, այդ աջակցությամբ է բացատրվում ոչնչով աչքի չընկնող Հովհաննիսյանի ստացած մոտ 20 հազար ձայնը։ Հիմա Ալեքսանյանը «վրեժ» է լուծում գեներալից․ նրան պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում տեւական ժամանակ է՝ հրաժարվում են ԵԿՄ-ականներին եւ նրանց ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերել, ինչը նախկինում անում էին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031