Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. London Evening News

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

«London Evening News» գրում է` Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելով՝ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կդառնա «զինագործների» ամենաբարձր վաստակող խաղացողը` 175 հազար ֆունտ շաբաթական:

Հայ ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031