Բաժիններ՝

iPhone X-ն սկսել է ցավ պատճառել տերերին

iPhone X-ի տերերը գանգատվում են, որ իրենց մազերն, ինչպես նաեւ մորուքներն ու բեղերը մնում են սմարթֆոնի դիսփլեյի եւ կորպուսի արանքում:

Այս մասին գրել է Phonearena հրատարակությունը։ Առկա խնդրի մասին նշում են Reddit-ի եւ Apple-ի ֆորումի օգտատերերը: Նրանց խոսքով՝ մազերը սաստիկ ցավով պոկվում են, երբ իրենք սմարթֆոնը հեռացնում են ականջից: Ինչպես նշել է Phonearena-ն, միակ լուծումը, որ գտել են գաջեթի տերերը, պատյան գնելն է: Հոբելյանական iPhone X-ը վաճառքի է հանվել 2017 թվականի նոյեմբերին:

Տերերը բազմիցս գանգատվել են սմարթֆոնի թերություններից: Այսպես, ի հայտ են եկել դիսփլեյի մի քանի խնդիրներ (այրում, տարօրինակ կանաչ շերտեր), բարձրախոսի թերություններ եւ Face ID-ի անկանոն աշխատանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031