Ուզո՞ւմ եք երկար, հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ. օգտագործեք այս խառնուրդը
Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում։
Բաղադրիչներ
- 1 գդալ կոկոսի յուղ
- 2 պարկուճ վիտամին E
- 1 կիտրոն։
Պատրաստման եղանակը
- Հեռացրեք կիտրոնի կեղևը, թողեք չորանա արևի տակ։
- Երբ այն չորանա, մանրացրեք՝ փոշենման զանգված ստանալու համար։
- Կոկոսի յուղին ավելացրեք վիտամին E-ն։
- Ավելացրեք ¼ թեյի գդալ կիտրոնի մանրացրած կեղևը։
- Լավ խառնեք։
Օգտագործեք ամեն գիշեր. քնելուց առաջ խառնուրդը քսեք ունքերին, թողեք ամեն գիշեր։ Կարճ ժամանակ անց կնկատեք արդյունքը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը