Բաժիններ՝

Բնակչության տնտեսական ակտիվությունը աճել է

Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում նախորդ տարվա առաջին երեք եռամսյակում աճել է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը 2017-ի առաջին եռամսյակում եղել է 58. 9 տոկոս, երկրորդում՝ 60.5, երրորդում՝ 63.4 տոկոս: Ընդ որում, տնտեսապես ավելի ակտիվ են եղել տղամարդիկ:

Ավելացել է նաև զբաղվածության մակարդակը: Առաջին եռամսյակում բնակչության զբաղվածությունը եղել է 47.7 տոկոս, երկրորդում՝ 49. 7 տոկոս, երրորդում բարձրացել է՝ դառնալով 52.9 տոկոս:

Իսկ գործազրկության մակարդակն ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8 , իսկ երրորդում՝ 16.5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031