Բաժիններ՝

ՀՀ տնային տնտեսությունների ծախսերը 2017թ. երրորդ եռամսյակում աճել են 4.3%-ով

ՀՀ տնտեսության մեջ վերջնական սպառման ծախսերը 2017 թվականի երրորդ եռամսյակում կազմել են 1տրլն 375.8 մլրդ դրամ (ընթացիկ գներով)՝ ապահովելով երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի 86.9%-ը։ Այս մասին նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում։

2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ վերջնական սպառման ծախսերի իրական հավելաճը կազմել է 6.2%։

Այդ թվում, տնային տնտեսությունների վերջնական սպառման ծախսերը աճել են 4.3%-ով, իսկ պետական հիմնարկների ծախսերը՝ 17.7%-ով։

Տնային տնտեսությունների ծախսերը երրորդ եռամսյակում կազմել են 1 տրլն 157.յ մլրդ դրամ (ՀՆԱ-ի 73.1%), պետական հիմնարկների ծախսերը՝ 209.7 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 13.2%)։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031