Բաժիններ՝

Որ մակնիշի մեքենաներն են ամենից շատ գրավադրում հայերը

Ո՞ր մակնիշի մեքենաներն են ամենից շատ գրավադրում ՀՀ քաղաքացիները՝ վարկ վերցնելու համար։ Կարծում ենք՝ յուրաքանչյուր ընթերցող այս հարցի պատասխանը փորձում է գուշակել՝ մտովի գնահատելով, թե ամենատարածված մակնիշները Հայաստանում որոնք ենք։

Նման վիճակագրություն բանկերը և վարկային կազմակերպությունները չեն հրապարակում, սակայն ՄՈԳՈվարկային կազմակերպությանը մեզ տրամադրել է այդ տվյալները՝ իրենց վարկային պորտֆելի հիման վրա։ Նշենք, որ ՄՈԳՈ-ն տրամադրում է միայն ավտոմեքենաների հետ կապված վարկեր (վարկեր՝  ավտոմեքենա ձեռք բերելու համար, և ավտոմեքենայի գրավով վարկեր)։

Ճիշտ է, սա չի արտացոլում ամբողջ երկրի պատկերը, սակայն կարծում ենք՝ հարաբերակցությունները դժվար թե շատ տարբերվեն։

Եվ այսպես, ինչպես տեսնում եք Հայաստանում ամենագրավադրվող մակնիշը Mercedes Benz-ն է. Մոգոյի տրամադրած վարկերի (խոսքը ոչ թե վարկերի ծավալի, այլ քանակի մասին է) 24,1%-ը այս մակնիշ մեքենաների գրավով են։

Երկրորդ տեղում Opel-ն է՝ գրավադրված մեքենաների քանակի 15,8%-ը։ Եռյակը եզրափակում է Nissan-ը՝ 12%։

Այս երեք մակնիշներին բաժին է ընկնում գրավադրված մեքենաների կեսից ավելին։

Շատ են գրավադրում նաև BMW, Volkswagen, VAZ, Toyota և Mitsubishi մակնիշները։

Ընդհանուր առմամբ, ՄՈԳՈ-ի «գրավային ավտոպարկում» այս պահին հաշվառված են 4 տասնյակ մակնիշներ՝ ամենատարբեր երկրների արտադրության։ Գերթանկարժեք մակնիշներ (օրինակ՝ Maserati կամ Lamborghini) դեռ չկան, բայց ներկայացուցչական դասի այլ մեքենաների պակաս չկա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031