Երջանկությունը՝ ափսեի մեջ. հայտնի մարդկանց ամենասիրելի ուտեստները
Յուրաքանչյուրիս կյանքում կան այնպիսի ուտեստներ, որոնցից մենք ոչ մի իրավիճակում չենք կարողանա հրաժարվել: Աստղերը, որքան էլ հետևեն իրենց կազմվածքին և բազմատեսակ դիետաներին, նույնպես սիրում են համեղ սնվել:
1. Էմմա Ուոթսոնը սիրում է մեքսիկական ուտեստներ և չի պատկերացնում իր նախաճաշն առանց ձվով տորտիլիայի:
2. Հյու Ջեքմանը չի պատկերացնում իր կյանքն առանց գինու և պանրի:
3. Սքարլեթ Յոհանսոնը շատ է սիրում քաղցրեղեն և պատրաստ է ամեն օր ուտել հավի թևիկներ:
4. Ջասթին Բիբերը չի կարող ապրել առանց մակարոնեղենի՝ «Բոլոնեզե» սոուսով:
5. Միրանդա Քերրի խիստ սննդակարգը բաղկացած է մրգերից և բանջարեղենից: Սակայն մոդելի ամենասիրելի ուտեստը տապակած հավն է:
6. Բրիթնի Սփիրսը խոստովանել է, որ շոկոլադն իր կյանքի ամենամեծ երջանկությունն է:
7. Ջենիֆեր Էնիսթոնի ամենասիրելի ուտեստը մեքսիկական «Նաչոս» նախուտեստն է:
8. Բարաք Օբաման մի անգամ ասել է հետևյալը. «Ոչ ոք չի սիրում բրոկկոլի այնպես, ինչպես ես»:
9. Քեմերոն Դիասը շատ է ժամանակ անցկացնում խոհանոցում և սիրում է պատրաստել: Իր սիրած ուտեստը նա բնութագրում է այսպես. «Սխտորով, ձիթապտղի յուղով և կիտրոնով ուտեստ»:
10. Ջենիֆեր Գարները սիրում է պանիր, չորահաց և խնձոր և այն ամենը, ինչ պատրաստում է նրա մայրիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը