
Կիևյան կամրջի տակ ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 2-ին, ժամը 20:03-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ ընկած քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1956 թ. ծնված Հ. Թ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները քաղաքացու առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։