Բաժիններ՝

Հայերեն գրությամբ պիտակով ապրանքն իրարանցում է առաջացրել ադրբեջանցիների շրջանում

Բաքվի Baku Electronics էլեկտրոնային իրերի վաճառքով զբաղվող մասնագիտացված խանութում հայտնաբերվել է հայերեն գրությամբ պիտակով սառնարան, ինչը մեծ աղմուկ է առաջացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Այս մասին հայտնում է ru.sputnik.az-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում իրարանցում առաջացրած սառնարանը եղել է միակը խանութում ներկայացված տվյալ մոդելի սառնարանների մեջ, մյուսների պիտակը եղել է այլ լեզուներով:

«Մեր խանութում վաճառվում են LG սառնարանների մի շարք տեսակներ, հայերեն գրություն եղել է միայն այդ սառնարանի վրա, և այս սխալմունքը տեղի է ունեցել Հնդկաստանում»,- նշել է խանութի աշխատակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս