Բաժիններ՝

Բրիտանիայի արխիվներից հազարավոր փաստաթղթեր են կորել

Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ Ազգային արխիվներից կորստի են մատնվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ֆոլկլենդյան պատերազմի, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին գրել է Guardian թերթը:

Ինչպես հայտնել է հրատարակությունը, «20-րդ դարի բիտանական պատմության ամենավիճելի իրադարձությունների մասին» հազարավոր կառավարական փաստաթղթեր կորստի են մատնվել այն բանից հետո, երբ պետական ծառայողները դրանք վերցրել են Ազգային արխիվներից, իսկ այնուհետեւ հայտարարել, թե դրանք կորել են:

Նշվում է, որ նաեւ կորել են Պաղեստինում բրիտանական մանդատի մասին փաստաթղթերը եւ պոլիոմիելիտի պատվաստանյութի թեստերը: Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես հազար գործերից յուրաքանչյուր կորած գործ ունեցել է մի քանի տասնյակ էջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս