Դուբայում ավիաչվերթերը հետաձգվում ու չեղարկվում են թանձր մառախուղի պատճառով
Թանձր մառախուղի պատճառով, որը դեկտեմբերի 23-ից պահպանվում է Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), կրկին հետաձգվել եւ չեղարկվել են ավիաչվերթերը Դուբայում։
Օդերեւութաբանության ազգային կենտրոնի հաղորդագրության համաձայն, մառախուղը կպահպանվի եւս մի քանի օր: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, մառախուղը ԱՄԷ-ում կպահպանվի մինչեւ դեկտեմբերի 29-ը ներառյալ:
Dubaiairports.ae կայքի համաձայն, դեկտեմբերի 26-ի առավոտից հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ չվերթեր, այդ թվում՝ Եվրոպայից: Flightradar24.com կայքը նույնպես վկայում է տարբեր ավիաընկերությունների չվերթերի հետաձգման ու չեղարկման մասին:
Այսպես, միայն օրվա առաջին կեսին Դուբայում հետաձգվել է շուրջ 150 չվերթ, չեղարկվել է 11-ը:
Ուղեւորներին հանձնարարվում Է կանխապես չվերթի կարգավիճակն ստուգել ավիաընկերության կայքում կամ հեռախոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: