«Արսենալը» պատրաստ է հունվարին վաճառել Ալեքսիս Սանչեսին
«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Արսենալը» պատրաստ է հունվարին վաճառել Ալեքսիս Սանչեսին: Ըստ աղբյուրի տեղեկության՝ 29-ամյա ֆուտբոլիստի համար «զինագործներն» ուզում են ստանալ ոչ պակաս, քան 35 մլն ֆունտ:
Ընդ որում, «Արսենալի» ղեկավարությունը և Արսեն Վենգերը խոստովանել են, որ նախորդ ամռանը չիլիացուն 60 մլն ֆունտով «Մանչեսթեր Սիթիին» չվաճառելը սխալ էր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կասկածում է Սանչեսին թիմ հրավիրելու նպատակահարմարությանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը