Բաժիններ՝

Թրամփը նախագահի պաշտոնում 340 օրվա գրեթե մեկ երրորդն անցկացրել է իր կալվածքներում

Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում գտնվելու 340 օրվա գրեթե մեկ երրորդն անցկացրել է իր կալվածքներում եւ գոլֆ-ակումբներում: Դեկտեմբերի 25-ին դա նշել է Վաշինգտոնի The Hill թերթը։

Երբ ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 22-ին մեկնել է Փալմ Բիչ (Ֆլորիդայի նահանգ), սկսվել է նրա միագումար հանգստի 106-րդ օրը: Օվկիանոսի ափին գտնվող «Մար ա Լագո» կալվածքում, որը Թրամփը թվիթներում հաճախ կոչում է «ձմեռային Սպիտակ տուն», նախագահական բազմանդամ ընտանիքն անցկացնում է Սուրբ Ծննդյան եւ ամանորյա արձակուրդները:

Թրամփը պլանավորում է մայրաքաղաք վերադառնալ միայն հունվարի 1-ին: Պետության ղեկավարը 1927 թվականին կառուցված այդ առողջարանային համալիրը ձեռք է բերել 1985 թվականին 10 միլիոն դոլարով: Այս պահին «Մար ա Լագոյում» կա 126 բնակելի սենյակ, 33 սանհանգույց, թենիսի հինգ կորտ, երեք ռմբապաստարան եւ ճաշի մեկ գլխավոր մարմարե սեղան՝ գրեթե ինը մետր երկարությամբ:

Դեկտեմբերի 23-ին Թրամփը մի քանի ժամ գոլֆ է խաղացել իրեն իսկ պատկանող ակումբում: Իսկ ընդամենը Սպիտակ տան ներկայիս ղեկավարն, անկախ դիտորդների գնահատումներով՝ գոլֆի դաշտերում է անցկացրել է 81 օր: Ինչը հարուցում է քաղաքական ընդդիմախոսների՝ դեմոկրատների քննադատությունը, ընդգծում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս