Բաժիններ՝

Դանիայում բացել են աշխարհում ամենահարմարավետ բանտը

Դանիայի Գունդսլեւ քաղաքի մերձակայքում բացել են աշխարհի ամենահարմարավետ բանտը, որը կրում է Ստորստրյոմ անվանումը: Դրա շինարարությունը նստել է մոտավորապես 160 մլն դոլար: Այդ մասի հայտնել է Daily Mail-ը:

Բանտը նախատեսված է 250 կալանավորների համար: Նրանցից յուրաքանչյուրին տրամադրվում է չորս քառակուսի մետր մակերեսով բանտախուց՝ հեռուստացույցով, սառնարանով, պահարանով, մեծ պատուհանով եւ լողասենյակով: Բանտն ունի իր եկեղեցին, աղոթքների սրահը, մարզական հարթակներ, ընդհանուր սենյակներ, սեփական այգիներ եւ գյուղատնտեսական հանդակներ:

Ճարտարապետների մտահղացմամբ, բանտի պայմանները պետք է նպաստեն կալանավորների վերադաստիարակմանը, այն նաեւ հաճելի վայր պետք է լինի աշխատակիցների համար: Բանտի կառուցումը տեւել է հինգ տարի:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս