«Մենք ինչի՞ ենք ձեզ պահում». Մելիտա Հակոբյանը՝ ՍԱՊԾ-ին
«Ես շատ զայրացած և զարմացած եմ, որ մեր Սննդամթերքի անվտանգության տեսչությունը սպասում է, որ մի լրագրող գնա, վերցնի ինչ-որ մի ապրանք, ասի՝ սրա մեջ ինչ-որ բան ենք հայտնաբերել, որ ինքը գնա ստուգի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ խոսելով այն հրապարակման մասին, ըստ որի՝ տեղական հավի մսի մեջ հակաբիոտիկներ, սալմոնելա և ՄԱՖԱՄ է հայտաբերվել:
Նա չի հասկանում, թե ինչո՞ւ ենք այդ դեպքում մենք պետական բյուջեից փող տալիս ՍԱՊԾ-ին. «Մենք ինչի՞ ենք ձեզ պահում: Ո՞րն է ձեր գործը, եթե դուք պետք է սպասեք, որ լրագրողն ահազանգի»:
Նա նաև հորդորեց Թռչնաբույծների միության նախագահին՝ ասել ճշմարտությունը. «Մեր թռչնաբույծների միության նախագահն այն օրը խոսում էր, ես նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց պետք չէ խաբել ազգաբնակչությանը: Ասում են՝ կերը թանկացավ, ներկրում ենք, մենք էլ թանկացրինք: Ի՞նչ կեր եք ներկրում: Այսինքն՝ ինչ արտերկրում տալիս են, դուք էլ տալիս եք, էլ ինչի՞ եք ասում՝ մերն ավելի լավն է»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: