«Անցնող տարվա գլխավոր ժառանգությունը՝ անմրցունակ քաղաքական համակարգ». Ստյոպա Սաֆարյան

Անցնող տարվա Հայաստանի գլխավոր ժառանգությունն անմրցունակ քաղաքական համակարգն է՝ ի դեմս խորհրդարանական ընտրությունների, որը, ցավոք սրտի, չի ձևավորվել ամենևին ծրագրային հենքի վրա և երկրի խնդիրները լուծելու համար։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

«Սրա հետ մեկտեղ, բարեբախտաբար, գոնե տարեվերջին ունեցանք Հայաստան-Եվրամիություն պայմանագիր, բայց կրկին, վերադառնալով էլիտայի խնդրին, խնդրահարույց է մնում այդ ծրագրի էֆեկտիվ իրականացումն այսպիսի էլիտայի պայմաններում։ Եվ, թերևս, եթե 2018-ի ապրիլին չձևավորվի իսկապես բարեփոխիչների կառավարություն՝ ունակ մարդկանցով, կարելի է ասել, որ այդ հույսն էլ կկորցնենք»,- ասաց Ս.Սաֆարյանը։

Տեսանյութեր

Լրահոս