Թուրքիայում օտարերկրյա ներդրումները նվազել են 16.9 տոկոսով

2017թ. հունվար – հոկտեմբեր ամիսներին Թուրքիայում օտարերկրյա ներդրումների հոսքը նվազել է 16.9 տոկոսով՝ կազմելով 8 մլրդ 290 մլն դոլար:

«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այդ գումարներից 1.4 մլրդ դոլարը ստացվել է միջնորդ ֆինանսական կազմակերպությունների գործունեության ոլորտից, 983 մլն դոլարը՝ արդյունաբերության ոլորտից, 928 մլն դոլարը՝ էներգետիկայի ոլորտից:

Միայն հոկտեմբերին Թուրքիայում 800 մլն դոլարի օտարերկրյա ներդրումներ են կատարվել: Հոկտեմբերին Թուրքիայում օտարերկրյա կապիտալով հիմնվել է 583 ընկերություն և մասնաճյուղ է հիմնվել, ևս 15 տեղական կապիտալով ընկերություն գործընկերություն է սկսել միջազգային ընկերությունների հետ:

Իսկ հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում օտարերկրյա կապիտալով հիմնվել է 4437 ընկերություն և մասնաճյուղ, միջազգային ընկերությունների հետ համագործակցություն է սկսել 162 տեղական ընկերություն:

2017թ. հոկտեմբերի վերջի դրությամբ Թուրքիայում գործում է օտարերկյա կապիտալով գործող 50.819 ընկերություն, ևս 6.830 -ը համագործակցում է օտարերկրյա ընկերությունների հետ:

Այդ ընկերություններից 22.397-ը եվրոպական են, ընդ որում, դրանցից 7093-ը գերմանական, 3059-ը անգլիական, 2782-ը՝ հոլանդական ընկերություններ են:

Տեսանյութեր

Լրահոս