
Փարիզի տանիքներից մեկում հսկա տրյուֆել սունկ է հայտնաբերվել

Էյֆելյան աշտարակի հարակից հյուրանոցի տանիքում հայտնաբերվել է «Փարիզի առաջին» տրյուֆել սունկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Տրյուֆել սնկերը սովորաբար աճում են ավելի հարավում, միջերկրածովյան կլիմայում: Այս տեսակի սնկերի գինը վերջին ժամանակներում ավելացել է ավելի քան 5 000 եվրոյով:
Փարիզում գտնված սունկը տրյուֆել սնկերի դասի ամենաարժեքավորը չէ,սակայն մեծապես արժևավորվում է խոհարարների կողմից:
Ֆրանսիայի Բնական պատմության թանգարանի փորձագետները նշել են, որ ուշագրավ է, որ այն աճել է իր հայրենիքից այդքան հեռու: Վայրի տրյուֆելի հայտնաբերումը հիանալի օրինակ է,որ կանաչ տանիքները մեծ ներուժ ունեն քաղաքային կենսաբազմազանության համար: