Տղամարդը հաշտեցրել է իրար հետ կռվող կենգուրուներին՝ խոստանելով «գանգատվել նրանց ծնողներին»
Ավստրալիայում տղամարդը դադարեցրել է երկու կենգուրուների կռիվը՝ նրանց բացականչելով, թե ինքը գիտե՝ որտեղ են գտնվում նրանց ծնողները: Հոլովակը հրապարակել է ViralHog պորտալը։
«Օ՜, նրանք իսկապես կռվում են: Իսկ ես կարծում էի, թե նրանք գրկախառնվում են»,-ասում է նա տեսանյութի սկզբում: Երեսուն վայրկյան անց նա որոշում է միջամտել: «Այսպես, այժմ ես վերջ կդնեմ դրան: Է՛յ: Դադարեցրե՛ք: Նա քո քեռորդին է: Ի՞նչ կասեն ձեր ծնողները, հը՞: Ես գիտեմ, թե որտեղ են նրանք»,-հայտարարել է տղամարդը, ինչից հետո երկու կենգուրուներն էլ իսկույն ցատկոտելով հեռացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: