
Անջելինա Ջոլիի երեխաները դպրոց չեն հաճախում

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի երեխաները դպրոց չեն հաճախում, նրանք տանն ուսուցում են անցնում հատուկ ծրագրով: Այդ մասին գրել է Daily Mail-ը: Դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնությունից Ջոլիի մոտ մնացել են 9-ից մինչեւ 16 տարեկան վեց երեխաներ: Նրանցից ոչ մեկը դպրոց չի հաճախում:
Բայց յուրաքանչյուրն ուսումնասիրում է որեւէ լեզու: 16-ամյա Մեդոքն ընտրել է ռուսաց լեզուն: Կինոաստղի խոսքով՝ որդին շատ է առաջադիմել ուսումնառության մեջ: Անջելինա Ջոլին նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Իր աշխատանքների համար նա պարգեւատրվել է «Օսկար» մրցանակով եւ «Ոսկե գլոբուս» երեք մրցանակով: 2009, 2011 եւ 2013 թվականներին, Forbes հանդեսի վարկածով, Ջոլին ճանաչվել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին: