Ի՞նչ են աստղերն ուտում նախաճաշին. 10 հայտնիներն ու նրանց առավոտյան ճաշացանկը
Շատ աստղեր պարզապես հիասքանչ տեսք ունեն: Ո՞րն է նրանց գաղտնիքը: Ամեն ինչ պարզ է. ճիշտ սնունդ և կանոնավոր մարզումներ: Հայտնի է, որ նախաճաշը սնունդի ընդունման կարևորագույն ժամանակահատվածն է: onedio.ru-ն առաջարկում է պարզել, թե ինչ են ուտում հայտնիները նախաճաշին:
Քիմ Քարդաշյան
Ձվածեղ՝ հնդկահավի մսից պատրաստված նրբերշիկներով, ապխտած Գաուդա պանիր և հունական յոգուրտ՝ հապալասով: 
Քելլի Օսբորն
Երկու ձվի սպիտակուցներ, ցածր յուղայնությամբ պանիր կամ փաթիլներ՝ կաթով: 
Շաքիլ Օ’Նիլ
Սպիտակուցային ձվածեղ և մեկ բաժակ թարմ քամած նարնջի հյութ: 
Քրիստինա Թեյգեն
Մոդելը և ամուսինը՝ Ջոն Լեջենդը նախաճաշին ուտում են ձվածեղ և հնդկահավի միս, ինչպես նաև ավոկադո: 
Ջասթին Թիմբերլեյք
Երգիչը մի անգամ պատմել է, որ երկու անգամ է նախաճաշում: Առաջին նախաճաշին ուտում է նուշի յուղով վաֆլիներ, իսկ երկրորդ նախաճաշին (մարզվելուց հետո) ձու կամ սպիտակուցային կոկտեյլ: 
Բրուքլին Դեքեր
Ֆոտոմոդելը նախաճաշին ուտում է հունական յոգուրտ՝ տարբեր հատապտուղներով և սպիտակուցային ձվածեղ: 
Բլեյք Լայվլի
Նախքան նախաճաշելը դերասանուհին ջուր է խմում: Իսկ հետ ուտում է կոկոսի յուղով պատրաստված ձու և բանջարեղեն: 
Ջենիֆեր Լոուրենս
Դերասանուհին նախաճաշին պիցցա է ուտում: 
Էմմա Ուոթսոն
Էմման մեքսիկական խոհանոցի սիրահար է և նախաճաշին նույպես նախընտրում է ուտել այդ երկրի կերակրատեսակներ: 
Ռայան Ռեյնոլդս
Նոր դերին նախապատրաստվելիս դերասանը ուտում է հետևյալ նախաճաշը. 4 ձվից պատրաստված ձվածեղ, բանջարեղենային աղցան, կանաչ թեյ: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

