Ինչ հագուստով դիմավորել 2018 թվականը. ամանորյա 9 կերպարներ
Ինչպիսի՞ հագուստով պետք է դիմավորել 2018 թվականը: Փայլեր, թավիշ, վառ գույներ: Եթե դժվարանում եք ընտրություն կատարել, ELLE-ը կհասնի օգնության և Դուք կփայլեք ամանորյա երեկույթին:
Թավշյա զգեստ
Այս կտորն այնպիսի տեսք ունի, որ նույնիսկ ամենահասարակ զգեստն ասես նախատեսված լինի տարվա գլխավոր տոնի համար: Բայց ոչ մի դեպքում չընտրեք զգեստի գույնի կոշիկներ: 
Սպիտակ
Ընտրել եք սվիտեր-զգեստ, թե վերնաշապիկ-զգեստ, միևնույնն է, կփայլեք, եթե Ձեր ընտրությունը կանգնի սպիտակ գույնի վրա: 
Փայլուն զգեստ + մարզական կոշիկներ
Անպարտելի տարբերակ է փալյուն զգեստը: Իսկ ինքնատիպությունն ընդգծելու համար կարող եք ընտրել սպորտային կոշիկներ: 
Կոմբինեզոն
Ընտրեք միագույն կոմբինեզոն և համադրեք դասական կոշիկների և սանրվածքի հետ: 
Ոսկեգույն
Ոսկեգույնն իսկապես տոնական կդարձնի Ձեր կերպարը: 
Փայլեր
Նույնը կարելի է ասել փայլերի մասին: 
Վառ կոստյում
Կարելի է փայլել անգամ դասական կոստյումով, միայն եթե ընտրեք վառ գույներ: 
Զգեստ + վառ զուգագուլպաներ
Ինչպես ցուցադրում է Balenciaga-ի հավաքածուն, վառ գույների զուգագուլպաները լավագույնս կարող են լրացնել Ձեր ամանորյա զգեստը: 
Մեծ ականջօղեր
Նման ականջօղերը անգամ ջինսե տաբատներին կարող են տոնական տեսք հաղորդել: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

