
Առաջիկա օրերին մառախուղը կպահպանվի. սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ, դեկտեմբերի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ:
Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 26-27-ին՝ գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ:
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 23-24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: