Բաժիններ՝

Սերգեյ Շոյգուն Պուտինին զեկուցել է Սիրիայից ռուսական զորքը դուրս բերելու հրամանը կատարելու մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Սիրիայից ռուսական զորքերը դուրս բերելու հրամանը կատարելու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Սիրիայի Արաբական Հանրապետությունից ռուսական զորախումբը դուրս բերելու ձեր հրամանը կատարված է»,- հայտարարել է նախարարը պաշտպանության նախարարության ռազմական շրջանների զորախմբերի և հյուսիսային նավատորմի հրամանատարների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Շոյգուի խոսքով` Ռուսաստան են վերադարձել ավիացիոն ստորաբաժանումները, միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները, բժշկական անձնակազմը, ռազմական ոստիկանության գումարտակի զինծառայողները, ինչպես նաև հատուկ օպերացիաների անձնակազմը: Ավելի քան 150 ավտոմոբիլային հատուկ տեխնիկան Ռուսաստան է հասցվել ծովային ճանապարհով:

Սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանն աջակցելու համար այնտեղ կշարունակի աշխատել կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը: Այնտեղ կշարունակի մնալ ռազմական ոստիկանության 3 գումարտակ, որոնք կվերահսկեն հրադադարի պահպանումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս