Բաժիններ՝

Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ». Express

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին գրում է բրիտանական Express պարբերականը:

Նշվում է, որ «Արսենալ» հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով, քանի որ թիմի ղեկավարությունը համակերպվել է այն մտքի հետ, որ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը լքելու է թիմը: «Արսենալ»-ում Օզիլին փոխարինող են փնտրում, իսկ Մխիթարյանը համարվում է Օզիլին փոխարինողի ամենահավանական տարբերակը:

Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է արժենալ 30 միլիոն եվրո:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն երկուսին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս