Բաժիններ՝

Google-ի սեփականատեր Alphabet հոլդինգի ղեկավար Էրիկ Շմիդտը պաշտոնաթող է եղել

Alphabet հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, հոլդինգ, որին պատկանում է Google Inc. ընկերությունը, դեկտեմբերի 22-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին։

«Տասը տարի ընկերության գլխավոր տնօրենի եւ յոթ տարի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնում աշխատելուց հետո ես սպասում եմ այն պահին, երբ կկարողանամ ինձ լիովին նվիրել գիտությանը, տեխնոլոգիաներին եւ բարեգործությանը:

Անհամբերությամբ եմ սպասում Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի հետ մեր ապագայի համար համատեղ աշխատանքին Alphabet-ում»,- գրել է Շմիդտն իր թվիթերում: Տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո Շմիդտն Alphabet-ում աշխատանքը կշարունակի որպես տեխնիկական հարցերի խորհրդական, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031