Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» ուզում է վերցնել Ալեքսիս Սանչեսին, կենտրոնական պաշտպանի և հենակետայինի

«Քաղաքայինները» պատրաստվում են լրջորեն ուժեղանալ հաջորդ ամռանը:

«Մանչեսթեր Սիթիում» վստահ են, որ Սանչեսը չի մնա «Արսենալում» 2018թ. հունիսին պայմանագրի լրանալուց հետ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «քաղաքայինները» համարվում են ֆավորիտ չիլիացի կիսապաշտպանի համար պայքարում:

Բացի այդ, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է ղեկավարությանը, որ անհրաժեշտություն կա ուժեղացնելու կենտրոնական գոտին, և ինքը ցանկանում է ձեռք բերել ուժեղ կենտրոնական պաշտպանի և հենակետայինի:

«Մանչեսթեր Սիթին» գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից» 11 միավորով:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «քաղաքայինները» կհանդիպեն «Բազելի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031