Բաժիններ՝

«Չելսին» պատրաստ է Կուրտուային դարձնել ամենաբարձր վարձատրվող դարպասապահն աշխարհում

«Չելսին» շարունակում է դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված աշխատանքը:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, լոնդոնցիների ղեկավարությունը պատրաստ է Բելգիայի հավաքականի դարպասապահին դարձնել ամենաբարձր վարձատրվող դարպասապահն աշխարհում: «Չելսին» Կուրտուային կառաջարկի շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով պայմանագիր: Համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Կուրտուան մայիսին մերժել է լոնդոնցիների սկզբնական առաջարկը: Հիմա ակումբում հույս ունեն, որ առաջարկը կլինի չափազանց լավը, և այն հնարավոր չի լինի մերժել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031