Բաժիններ՝

«ՊՍԺ-ն ուզում է պատմություն կերտել՝ «Ռեալին» դուրս թողնելով Չեմպիոնների լիգայից». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ հակամարտության սպասումներով: Ըստ բրազիլացի ֆուտբոլիստի կարծիքի՝ փարիզեցիներն ի վիճակի են մրցաշարից դուրս թողնել մադրիդյան գրանդին:

«Մենք ուզում ենք պատմություն կերտել և կանենք ամեն ինչ, որպեսզի «Ռեալին» դուրս թողնենք Չեմպիոնների լիգայից: Գիտենք, որ մեզ դժվար խաղեր են սպասվում, քանի որ մրցակցի թիմի ֆուտբոլիստները միասին հանդես են գալիս երկար տարիներ: Մադրիդցիները պատրաստվում են 3-րդ անգամ անընդմեջ հաղթել Չեմպիոնների լիգան: Բայց ես գիտեմ, որ մենք կարող ենք նրանց հաղթել:

Ինչ վերաբերում է հաջորդ տարի «Ոսկե գնդակ» ստանալու իմ շանսերին, ապա դա կախված չէ միայն ինձանից, այլ՝ նաև իմ խաղընկերներից և այս մրցաշրջանում թիմի ելույթներից: Իհարկե, կարևոր գործոն այս հարցում կլինի նաև ելույթներն ԱԱ-2018-ում»,- Նեյմարին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս