Կլոպը հրաժարվել է մեկնաբանել Ջանի և Կոուտինիոյի հնարավոր տեղափոխությունը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի խոսել կիսապաշտպան Էմրե Ջանի և Ֆիլիպե Կոուտինիոյի հնարավոր տեղափոխության մասին: Հնարավոր է՝ գերմանացին տեղափոխվի «Յուվենթուս», իսկ բրազիլացին՝ «Բարսելոնա»:
«Ես հետաքրքրված չեմ նրանում, որպեսզի ինչ-որ բան մեկնաբանեմ, առավել ևս՝ շշուկներ: Պետք է նայել ֆուտբոլիստների վարքագծին, իսկ նրանք նորմալ վիճակում են: Ես աշխատում են նրանց հետ ամեն օր:
Եթե մենք ուզում ենք վաճառել խաղացողին, մենք ամբողջ օրը չենք մոտենում և ասում նրան. «Մի մոռացիր, մենք ուզում ենք քեզ վաճառել»: Ոչ: Մենք ուզում ենք, որպեսզի նրանք լինեն լավագույն մարզավիճակում, իսկ երբ գա ժամանակը, մենք կասենք. «Կա առաջարկ, եթե ուզում եք, կարող եք հեռանալ»:
Բայց ես չեմ տեսել, որ Էմրեն և Ֆիլիպեն հասկացնեն, որ հետաքրքրված չեն նրանում, որպեսզի բարեխղճորեն կատարեն իրենց գործը»,- ասել է Կլոպը Liverpool Echo-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը