Իսպանական ոստիկանությունը ներառել է Պեպ Գվարդիոլային անջատողականների ցուցակում
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն աջակցում է Կատալոնիայի անջատմանն Իսպանիայից:
Գվարդիոլան նշվում է Ազգային գվարդիայի հաշվետվությունում, որը քննում է Կատալոնիայի անկախության հանրաքվեի վերաբերյալ գործը, ինչը չճանաչվեց երկրի կենտրոնական իշխանությունների կողմից:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Գվարդիոլան նշվում է՝ որպես անկախության ակտիվ կողմնակից: Մարզչի համար հնարավոր հետևանքների մասին չի հաղորդվում:
Հոկտեմբերին Կատալոնիայի ռեգիոնալ պառլամենտը հայտարարեց Թագավորության կազմից հանրաքվեի հիմքով դուրս գալու մասին:
Գվարդիոլան կրում է դեղին ժապավեն՝ ի աջակցություն կատալոնացի քաղաքական բանտարկյալների:
Պատրաստեց Անի Գաբուզյանը