Բաժիններ՝

Ռասել Քրոուն իր հագուստի ու բեմիրերի սպառավաճառք է կազմակերպելու

Դերասան Ռասել Քրոուն հայտարարել է, որ պլանավորում է իր հագուստի, բեմական իրերի եւ կոստյումների սպառավաճառք կազմակերպել, որոնք ինքն օգտագործել է ֆիլմերում նկարահանվելու ժամանակ: Այդ մասին նա գրելէ իր Twitter-օգտահաշվում:

«Երբեմն նայում ես շուրջդ ու մտածում… գրողը տանի, որքան շատ իրեր ունեմ… ես նույնպես մտածում եմ այդ մասին: Հաջորդ տարվա ապրիլի 7-ին ես աճուրդ եմ կազմակերպում: Ավելորդ իրերը, նրանք, որոնք ես չեմ օգտագործում, եւ մնացածները: Նկարներ, Օբրիի («Ծովերի կապիտանը» ֆիլմից կապիտան Ջեկ Օբրին) ջութակը, ժամացույցներ… Եթե ձեզ դուր է գալիս այդ իրերից որեւէ մեկը, հիշեք ամսաթիվը»,- գրել է դերասանը իր էջում: Լուսանկարում, որը կցված է թվիթին, կարելի է մի քանի իրեր տեսնել ֆիլմերից:

Ռասել Քրոուն հայտնի է այնպիսի կինոնկարներում խաղացած իր դերերով, ինչպիսիք են՝ «Գլադիատորը», «Բանականության խաղերը», «Փառավոր տղաները», «Լավ տարին» եւ ուրիշներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս