Բաժիններ՝

ԶԼՄ-ները նշել են 2017 թվականի գլխավոր կինոձախողումները

Variety ամերիկյան հանդեսի կինոքննադատները կազմել են կինոարտադրության մեջ 2017 թվականի գլխավոր ձախողումների ցուցակը: Նշվում է, որ ցուցակում տեղ են գտել վեց ֆիլմեր, որոնք չեն ծածկել իրենց բյուջեն կամ էլ դրամարկղային մուտքերի առումով չեն արդարացրել իրենց ստեղծողների սպասումները։

Այսպես, անհաջողակ-կինոնկարների թվում հայտնվել է Դինա Դեւլինի «Գեոփոթորիկ» աղետ-ֆիլմը, որի ցուցադրությունն ԱՄՆ-ում չորս անգամ հետաձգվել էր փոթորիկների պատճառով, որոնք երկրում մոլեգնել են 2017 թվականին: Արդյունքում, չնայած միջազգային լսարանում ունեցած ժողովրդականությանը, պարզվել է, որ ներքին դրամամուտքերը չափազանց քիչ են՝ ընդամենը 33 մլն դոլար: Հրատարակության քննադատների կարծիքով՝ այս տարի ձախողվել նաեւ Լյուք Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» նախագիծը՝ ամենաթանկ ֆիլմը, որը նկարահանվել է Ֆրանսիայում:

Փորձագետները նախազգուշացնում էին, որ կինոնկարը կկարողանա իր բյուջեն արդարացնել եւ շարունակության հնարավորություն ստանալ միայն այն դեպքում, եթե վարձույթում հավաքի առնվազն 400 մլն դոլար, սակայն ժապավենը ստեղծողներին կրկնակի քիչ գումար է բերել: Ձախողված ֆիլմերի թվում հայտնվել է նաեւ «Արթուր արքայի սուրը» ժապավենը, որի մտահղացումը Warner Bros ընկերությունը փորձում էր իրականացնել երկար ժամանակի ընթացքում:

Կինոնկարը միայն 148 մլն դոլար է հավաքել 175 մլն բյուջեի դեպքում: Նաեւ ցուցակում տեղ են գտել Նիկոլայ Արսելի «Մութ աշտարակ» կինոնկարը, որը քննադատներին եւ հանդիսատեսներին հիասթափեցրելէ չափազանց խրթին սյուժեով, Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս