
««Բարսելոնայի» հաղթանակը դուրս կմղի «Ռեալին» չեմպիոնության համար պայքարից». Խավի

«Ռեալը» և «Բարսելոնան» կխաղան դեկտեմբերի 23-ին, և ամբողջ աշխարհը քննարկում է կայանալիք «մսաղացը»: «Ալ-Սադի» կիսապաշտպան Խավին նույնպես կիսվել է սպասումներով:
«Վալվերդեն «Բարսելոնային» թիմ դարձրեց: Կատարեցին լավ տրանսֆերներ և ամեն ինչ քիչ թե շատ դրական է: «Բարսելոնան» ուժեղ է և հաղթելու լավ շանսեր ունի, ինչը պրակտիկորեն դուրս կմղի «Ռեալին» չեմպիոնության համար պայքարից: Մադրիդն այնքան էլ լավ չի խաղում, բայց ակումբային աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո վստահության լիցքեր է ստացել:
Վալվերդեն «Բարսելոնային» հարձակողական ֆուտբոլ է տվել, նրանք լավ պրեսինգ են անում և աշխատում են միշտ տիրել գնդակին: Տեսնենք՝ ինչպես կխաղա «Ռեալը», նրանք առանց պրոբլեմի խաղում են առանց գնդակի այն ժամանակ, երբ «Բարսելոնան» խաղում է առաջին համարով»,- ասել է Խավին Marca-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը