Բաժիններ՝

ԱՄՆ-ում աճուրդի կդրվի Հիտլերի Mercedes-ը

Ադոլֆ Հիտլերին պատկանած Mercedes-Benz 770 Grosser Offener Tourenwagen ավտոմեքենան հունվարին կդրվի Scottsdale-ի ամերիկյան աճուրդում: Այդ մասին հաղորդվում է Worldwide Auctioneers աճուրդային պորտալի կայքում:

Կայքի տեղեկատվության համաձայն, ավտոմեքենան պատրաստվել է Հիտլերի հատուկ պատվերով եւ օգտագործվում էր հանդիսությունների ժամանակ, ներառյալ 1940 թվականին Բեռլինի ռազմական շքերթը ֆրանսիական ռազմարշավից հետո:

Ավելի ուշ ավտոմեքենան հայտնվել էամերիկյան զորքերի տրամադրության տակ եւ մի քանի անգամ փոխել է տիրոջը: Ինչպես նշվում է, մինչեւ 2004 թվականը ավտոմեքենան պատկանում էր մուլտիմիլիոնատեր եւ Լաս-Վեգասում կազինոյի սեփականատեր Ռալֆ էնգելստադին, իսկ այնուհետեւ վաճառվել է «եվրոպացի սեփականատիրոջը»:

Ավտոմեքենայի գինը չի նշվում, սակայն, դրա վաճառքից հասույթի 10 տոկոսը կնվիրաբերվի Հոլոքոստին վերաբերող կրթական ծրագրերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս