2018 թվականին սպասվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի սրացում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններն արդիականացնում են Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այս մասին ասվում է Արտաքին հարցերով ռուսաստանյան խորհրդի «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հայացք 2018-ին» կանխատեսական զեկույցում:
ԱՀՌԽ փորձագետները հիշեցնում են, որ 2018-ի մարտին Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան և առաջին անգամ նախագահը կընտրվի Ազգային ժողովի կողմից, այլ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Սերժ Սարգսյանն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրվելու:
Տարին կարևոր կլինի ԵՄ-ի հետ պայմանավորվածության հարմարեցման և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ամենայն հավանականությամբ, Երևանը կկարողանա երկու բլոկների հետ փոխգործակցության համադրությունը գտնել: Դրան կնպաստի Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում երկկողմ և ՀԱՊԿ շրջանակում ակտիվ համագործակցությունը:
Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ ընտրությունների ֆոնին Մոսկվայի հետ համագործակցության քննադատությունը կարող է ավելի սրվել: Խնդրահարույց հարցերից է էներգետիկ համագործակցությունը:
Սակայն այստեղ շփումը կմեղմանա Հայաստանի ԱԷԿ աշխատանքի երկարացման համագործակցությամբ (վարկային գիծը և դրամաշնորհը այդ գործունեության համար տրամադրվել են Ռուսաստանի կառավարության կողմից):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները դժվար թե ընտրությունների գլխավոր թեման լինեն, իսկ նրանց արդյունքը չի փոխի Մոսկվայի հետ համագործակցության բնույթը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր հավանականությամբ կպահպանի իր պաշտոնը: Տարվա խոշոր իրադարձությունը կլինի Մոսկվայում ՌԴ, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովը:
«Երկու անդրկովկասյան երկրի նախընտրական արշավը արդիականացնում է Ղարաբաղի վերաբերյալ հակասությունները: Այստեղ հնարավոր են դրվագային սրացումներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: