Բաժիններ՝

«Աշխարհում չի եղել Ռոնալդուի նման հարձակվող». Ռամոս

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի կարևորության մասին:

«Աշխարհում չի եղել նման հարձակվող, ինչպիսին մեր յոթ համարն է: Նա արդեն լեգենդ է: Համոզված եմ, որ նրան կհիշեն որպես ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Կրիշտիանուն թիմի հիմնական ֆուտբոլիստներից մեկն է, և նրան հարգում են մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները:

Բենզեմա՞ն: Քարիմը լավ հարձակվող է, տաղանդ: Նա կարողանում է և՛ գոլ խփել, և՛ գոլային փոխանցումներ անել:

Եթե խոսենք Զիդանի մասին, ապա պետք է նշեմ, որ նա լավագույնն է: Դրանում չկա ոչ մի կասկած: Նա ապացուցել է իր մակարդակը, և մենք շատ ուրախ ենք, որ նրա նման մարզիչ ունենք: Միշտ չէ, որ լեգենդար ֆուտբոլիստը դառնում է լավ մարզիչ, բայց նա բացառություն է»,- նշել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031