
«Բորուսիայի» և Օբամեյանգի պայմանագիրը գաղտնի է պահվել

Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ երկարացվել է մինչև 2021 թվականը:
Սակայն, պաշտոնական աղբյուրները նշում են, որ Օբամեյանգը պյամանագիր է կնքել մնչև 2020 թվականը: Ստացվում է, որ դորտմունդյան ակումբը տվել է պաշտոնական, բայց սխալ տեղեկատվություն:
Sky ալիքի Wintorra հաղորդման ընթացքում դորտմունդյան ակումբի տնօրեն Միախել Ցորկը նշել է, որ Օբամեյանգն ունի պայմանագիր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:
Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն կսկսի այս առիթով:
Սիրարփի Աղաբաբյան