
Գիտնականները ճարպակալման համաճարակը հաղթահարելու միջոց են գտել

Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողներն առաջարկել են գազավորված ջրերի եւ շաքար պարունակող մյուս ըմպելիքների վրա փակցնել հատուկ պիտակ, որը նախազգուշացնում է ճարպակալման վտանգի մասին, տեղեկացնում է Medical Xpress-ը:
Գիտնականները հենց դրանց հետ են կապում ճարպակալման համաճարակի տարածումը, առանձնապես երեխաների շրջանում: Մասնագետները նշում են, որ այդ ըմպելիքները «զուր կալորիաների» աղբյուր են եւ օրգանիզմի համար սննդային արժեք գրեթե չունեն:
ԱՄՆ-ի Առողջապահության բնագավառի վիճակագրության ազգային կենտրոնի (NCHS) տվյալներով՝ 1988 -1994 եւ 1999-2004 թվականներին 6-11 տարեկան հասակի երեխաների մոտ գազավորված ջրերից ստացված օրական կալորիաների ծավալն աճել է 20 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: