Բաժիններ՝

Եվգենի Կիսինը Երևանում բացառիկ մենահամերգ կունենա

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Երևանում մեկ բացառիկ համերգով հադնես կգա լեգենդար դաշնակահար և մեր երկրի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը:

Մենահամերգը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, դեկտեբերի 27-ին, ժամը 19-ին: Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Եվգենի Կիսինը ծնվել է 1971թ. Մոսկվայում, ռուսական հրեաների ընտանիքում: Վեց տարեկանից սկսել է հաճախել Մոսկվայի Գնեսինների անվան շնորհաշատ երեխաների համար երաժշտական հատուկ դպրոցը: Նրա միակ ուսուցչուհին եղել է Աննա Պավլովնա Կանտորը:

Կիսինի առաջին համերգը, որի ժամանակ նա նվագել է Մոցարտի դաշնամուրային կոնցերտը K. 466, տեղի է ունեցել տասը տարեկանում: Մեկ տարի անց նա Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով: 1984թ. մարտին Կիսինն արդեն վայելում էր միջազգային համբավ, երբ 12 տարեկանում Մոսկվայի կոնսերվատորիայի «Մեծ սրահում » նա կատարում էր Շոպենի դաշնամուրային 1 և 2 կոնցերտները Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Դմիտրի Կիտայենկոյի ղեկավարությամբ:

Արևմտյան Եվրոպայում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1987թ.՝ «Բեռլին» փառատոնի շրջանակներում: 1988թ. Կիսինը Վլադիմիր Սպիվակովի և«Մոսկվայի Վիրտոուզներ» նվագախմբի հետ շրջագայություններով հանդես է եկել Եվրոպայում:Կիսինի առաջին համերգը Լոնդոնում տեղի է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: 1988թ. դեկտեմբերին նա ելույթ է ունեցել Հերբերտ ֆոն Կարայանի և Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ`ամանորյա համերգին, որը միջազգայնորեն հեռարձակվում էր և ձայնագրվում գերմանական «Գրամաֆոն» ընկերության կողմից:

1990թ. Կիսինը առաջին անգամ ելույթ է ունեցել Բի-Բի-Սի-ի «Փրոմենադ» համերգին Լոնդոնում և նույն տարում ունեցել իր հյուսիսամերիկյան դեբյուտը՝ կատարելով Շոպենի դաշնամուրային կոնցերտները Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Զուբին Մեհտայի ղեկավարությամբ: Մեկ շաբաթ անց Կիսինը տպավորիչ մենահամերգով մեկնարկում է Կարնեգի Հոլի հարյուրամյակին նվիրված համերգաշարը, որը ձայնագրվել է BMG Classics-ի կողմից:

Երաժշտական մրցանակները և փառքը ամբողջ աշխարհից հեղեղել է Կիսինին։ 1987թ. նա ստացել է «Օսակա» սինֆոնիկ դահլիճի «Կրիստալ» մրցանակը՝ 1986թ. տարվա լավագույն կատարման համար: 1991թ. Կիսինը ստացել է «Տարվա երաժիշտ» մրցանակը Սիենայի «Չիգիանա» երաժշտական ակադեմիայից։Նա հատուկ հյուր էր 1992թ. «Գրեմմի» մրցանակաբաշխությանը:1995թ. «Երաժշտական Ամերիկա» հանդեսը Կիսինին ճանաչել է «Տարվա ամենաերիտասարդ երաժիշտ»-ը։

1997թ.նա արժանացել է հեղինակավոր «Տրիումֆ» մրցանակին՝ռուսական մշակույթում ներդրած ահռելի ավանդի համար։ Եվգենի Կիսինը առաջին դաշնակահարն է, որ 1997թ. մենահամերգով հանդես է եկել «Բի-Բի-Սի Փրոմս» հեղինակավոր փառատոնին, և առաջին երաժիշտը, որի մենահամերգով 2000թ. տեղի է ունեցել նույն փառատոնի բացումը:

2001թ. մայիսին Մանհեթենի երաժշտական դպրոցը Կիսինին շնորհել է Երաժշտության պատվավոր դոկտորի կոչում։ 2003թ. դեկտեմբերին Մոսկվայում նա ստացել է Ռուսաստանի երաժշտական բարձրագույն մրցանակներից մեկը՝ Շոստակովիչի մրցանակը։ 2005թ. հունիսին Կիսինը դարձել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պատվավոր անդամ։ Նույն տարի նրան է շնորհվել նաև Հերբերտ ֆոն Կարայանի անվան երաժշտական մրցանակը։

Կիսինի ձայնագրությունները նույնպես արժանացել են ամենաբարձր գովասանքների և մրցանակների: Դրանցով մեծապես հարստացել է մեծագույն երաժիշտների կողմից ձայնագրած գլուխգործոցների ձայնադարանը:

Նախորդ մրցանակների շարքում են Նիդեռլանդերի «Էդիսոն Կլասիկ»-ը, 2 Գրեմմի մրցանակները, Diapason d’Or and the Grand Prix of La Nouvelle Academie du Disque Ֆրանսիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս