Բաժիններ՝

ESA-ն ցուցադրել է Մարսի բացառիկ լուսանկարն՝ «ամբողջ հասակով»

Եվրոպայի տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Մարսի բացառիկ լուսանկարը, որտեղ մոլորակը ցուցադրված է «ամբողջ հասակով»։ Լուսանկարն արվել է Mars Express զոնդի միջոցով, որն անցել է Մարսի վրայով՝ հյուսիսից հարավ:

Գիտնականներն ընդգծում են, որ լուսանկարի շնորհիվ իրենք առաջին անգամ ստացել են մոլորակի լայնանկյուն պատկերը: Ըստ որում սառցածածկույթով հատվածը գտնվում է ներքեւում, իսկ հասարակածի կարմիր լանդշաֆտը՝ վերեւում: Բացի դրանից, կադրում պատկերված են Մարսի խզվածքները, կանյոնները եւ հրաբուխները, այդ թվում՝ վիթխարի Ալբա Մոնսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս