Վթար Դավիթաշենի կամրջի վրա. վթարված մեքենաներից մեկը հայտնվել է Հրազդան գետում

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգում՝ Հրազդանի կիրճում իրար են բախվել «Audi A6» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Audi A6» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031