
Հրդեհ Երվանդ Քոչարի փողոցում. այրվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» եկեղեցու մոտակայքում, այրվում է կրպակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» եկեղեցու պահակի վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:19-ին, մարվել` 21:40-ին: Այրվել է վագոն-տնակի ներսի երեսպատումը (մոտ 36 քմ):