Բաժիններ՝

Ինչպե՞ս խուսափել սալմոնելոզով վարակվելուց

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է խորհուրդներ՝ սալմոնելոզով վարակվելուց խուսափելու համար։

• Օգտագործե՛ք միայն համապատասխան ստուգումներ անցած գործարանային փաթեթավորված մթերք (միս, կաթնամթերք, ձու)
• Թարմ միրգը և բանջարեղենը պարտադիր լվացե՛ք առատ և հոսող ջրով
• Սառնարանում հում սննդամթերքը առանձնացրե՛ք եփածից
• Խմե՛ք միայն մաքուր և ախտահանված ջուր (կասկածի դեպքում օգտագործեք եռացնելուց հետո)
• Մի՛ լողացեք կասկածելի ջրամբարներում,
• Մշտապես լվացե՛ք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, սանհանգույցից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո
• Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031